Հյուրանոցը գտնվում է Երևանում, Կոմիտասի պողոտայի հարևանությամբ, քաղաքի կենտրոնից 1կմ հեռավորության վրա:
Հյուրանոցն ունի շատ հետաքրքիր և հանգիստ միջավայր, հաճելի մթնոլորտ, հարմարավետ և ժամանակակից սենյակներ, բար, ամառային սրճարան:
Այստեղ ստեղծված են բոլոր նախապայմանները անձնական և գործնական ուղևորությունների հաջող ընթացքի համար:
Մոտակայքում գտնվում են բանկեր, բժշկական հաստատություններ, պետական հաստատություններ, քաղաքի բազմաթիվ ժամանցային համալիրներ:
Մեր հյուրընկալ, բազմալեզու և հմուտ անձնակազմը երաշխավորում է, որ այս վայրը կդառնա Ձեզ համար տուն, որը Դուք չեք ցանկանա լքել: Անկախ Ձեր ճանապարհորդության նպատակներից, մենք կգերազանցենք Ձեր սպասելիքները՝ հնարավորինս հարմարավետ և հաճելի դարձնելով Ձեր հանգիստը:
